Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի երկու հավաքականներն էլ միեւնույն 1,5:2,5 պարտություն կրեցին: Տղաները զիջեցին Ադրբեջանին, իսկ աղջիկները՝ ԱՄՆ-ի ընտրանուն: Միացյալ Նահանգների այսօրվա առաջատարներից Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով առավելության հասավ մեր լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ, որով էլ ապահովեց տուրում իր թիմի հաղթանակը: