Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Կուրսկում մեկնարկած «Կուրսկի մարզի գուբերնատորի գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում 59:63 հաշվով զիջեց Վոլոգդայի «Չեվակատային»: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, այդ հաղթանակը մրցակցին հեշտ չի տրվել, քանի որ մեր աղջիկները ցույց են տվել բավականին արագ բասկետբոլ, ինչը «Չեվակատայի» առջեւ բավականին լուրջ խնդիրներ է դրել:
Հայաստանի չեմպիոն թիմը երեկ ուժերը չափում էր «Տիմ ՍԿՈՒՖ»-ի հետ: