Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ աղջիկս «քյարթու» լինի…»

Սեպտեմբեր 29,2010 00:00

Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեց երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Ասուլիսի առիթը՝ սեպտեմբերի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք մենահամերգն էր: Երգչուհին 20 տարվա լռությունից հետո կրկին հանդես կգա երեւանյան հանդիսատեսի առջեւ: Համերգի խորագիրն է՝ «Միայն քեզ համար…»: «Առավոտի» դիտարկմանը, թե ո՞ւմ համար է հատկապես պատրաստվում երգել երգչուհին՝ ելնելով խորագրից, Է. Յուզբաշյանը այսպես պատասխանեց. «Ձեզ համար… Իսկ եթե անկեղծ, կա ինչ-որ մեկը, ում մեկ երգ կնվիրեմ»:

Մեր հարցին, ե՞րբ է վերջին անգամ մենահամերգ ունեցել, երգչուհին դժվարացավ հստակ պատասխան տալ. «Եթե նկատի ունեք Երեւանում, ապա 20 տարի առաջ՝ Մարզահամերգային համալիրում: Ամեն ուրբաթ, շաբաթ օրերին Կալիֆոռնիայում ունենում եմ մենահամերգ՝ ակումբում: Ինձ համար տեղը էական նշանակություն չունի»:

Երգչուհին հայտնեց նաեւ, որ շատ էր կարոտել իր հայ ընկերներին, հայրենիքը: «Շատ եմ ուզում, որ աղջիկս այստեղ գնա դպրոց, տեսնի, թե ինչ է իսկական ընկերությունը: Չեք հավատա, բայց ուզում եմ, որ աղջիկս «քյարթու» լինի: Կալիֆոռնիայում չկա ընկերություն հասկացությունը, մարդկային հարաբերություններն այլ են: Այնտեղ դասընկերները միայն զանգով են իրար տուն այցելում…»: Նշենք, որ Է. Յուզբաշյանի դուստրը 13 տարեկան է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել