Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼ ԼՈԲԲԻՆԳ ՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել սենատոր Բարբարա Բոքսերին, ով Սենատում արգելափակել է Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

News.am-ը՝ վկայակոչելով APA-ն, փոխանցում է, թե նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում Բրայզայի նշանակման դեմ Բոքսերի ընդվզման կապակցությամբ՝ պնդելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը փորձառու, արհեստավարժ ու անկողմնակալ դիվանագետ է: Նրանք նաեւ դժգոհում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայամետ սենատորի հայտարարություններից: «Այդ հայտարարությունները վիրավորում են Ամերիկայի ադրբեջանական համայնքին եւ հակասում են ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը»,- ասված է նամակում:

Ադրբեջանի ահագնացող ագրեսիայի մասին Բարբարա Բոքսերի՝ Սենատում արած հայտարարությունը ԱՄՆ-ի ադրբեջանցիները որակում են «ստահոդ» եւ պնդում, որ ԼՂ-ն ոչ թե անկախ պետություն է, այլ «Ադրբեջանի անբաժանելի մասը, եւ այդ մարզն ու հարակից շրջանները շուրջ 20 տարի գտնվում են հայկական զինված խմբավորումների ապօրինի օկուպացման տակ»: Նույնաբովանդակ մի նամակ էլ Ամերիկայի ադրբեջանական համայնքը հղել է սենատոր Մայքլ Բենեթին: Բրայզայի նշանակումը արգելափակած երկրորդ սենատորը Ռոբերտ Մենենդեսն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել