Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹԵՐՎԵԼ Է 1200 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Սեպտեմբերի 22-ից Տավուշի մարզում սկսվել է վերամշակման գործարանների մթերակայաններում խաղողի ընդունումը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը մթերել էր՝ 500, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը՝ 450, Տավուշի (Այգեպարի) գինու գործարանը՝ 215, Իջեւանի գինու գործարանը՝ 70 տոննա խաղող: Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ից կսկսի խաղող ընդունել Բերդավանի գինու գործարանը: Խաղողի մթերման միջին գինը 120 դրամ է: Սպասվում է, որ այս տարի մարզում գործարաններ կհանձնվի մոտ 7000 տոննա խաղող, ինչը 1500 տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել