Երեկ, ժամը 10-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում, Ստեփան Շահումյանի հրապարակում՝ «Ջուր վաճառող տղայի» արձանի դիմաց բախվել են «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 11 ՈՈ 071 եւ «Սուզուկի Գրանդ Վիտարո» մակնիշի 18 ՕՏ 869 համարանիշներով ավտոմեքենաները: Հարվածի արդյունքում «Ֆոլքսվագեն Տուարեգը» հարվածել էր մայթեզրի էլեկտրասյանը եւ երթեւեկությունը կարգավորող լուսացույցին: Լուսացույցն ամբողջովին պոկվել էր: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարի վայրում աշխատանքներ կատարող Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսեցին տեղազննման աշխատանքները՝ պարզելու մեղավորին: «Սուզուկիի» վարորդը 69-ամյա Ռուբիկ Սայադյանն է, իսկ «Ֆոլքսվագենինը»՝ 22-ամյա Գարիկ Բոշյանը:
Երբ լուսանկարում էինք վթարված ավտոմեքենաները, «Ֆոլքսվագենի» վարորդի ընկերները մոտեցան եւ փորձում էին համոզել, որպեսզի վթարված ավտոմեքենան այնպես լուսանկարենք, որ համարանիշները չերեւան: