Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով, համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): ՀՀ ՊՆ քննչական վարչության մամլո ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Գործի շրջանակներում ձերբակալվել է զինծառայող Գրիգոր Հովակիմյանը (ծնվ. 1991թ., Ալավերդիի զինկոմիսարիատ):