Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտցիների» 3-րդ բանալին Հայտնի են 2010թ. ՏԱ մրցանակակիրները

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ, Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված, հանձնեց 2010թ. մրցանակները:

«Ոսկե բանալի» մրցանակ շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.

1. Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ՝ Նելսոն Ոսկանյան)՝ որպես «2010թ. ամենահրապարակային գործող մարմին»:

2. ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին՝ www.e-gov.am-ին՝ որպես «2010թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք»:

3.«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը՝ որպես «2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն»:

4. Արամ Զաքարյանին («Առավոտ» օրաթերթ)՝ որպես «2010թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող»:

5. «Խոսքի իրավունք» հաղորդաշարին («հ2» հեռուստաընկերություն)՝ որպես «2010թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում»:

6. Հակոբ Թովմասյանին՝ որպես «2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի»:

Մրցանակաբաշխության բացասական մրցանակը ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ Ստեփանավանի համայնքապետարանը՝ (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես 2010թ. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին: Նշենք, որ մեր գործընկեր Արամ Զաքարյանը «Առավոտի» երրորդ լրագրողն է, որը «ոսկե բանալի» է բերում թերթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել