Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը «Ա1+»-ին ասաց, որ միայն 10 օրից երթեւեկությունը կվերականգնվի: Ըստ նրա՝ ճանապարհի հանդիսավոր բացում այս փուլում չի նախատեսվում, այն կլինի միայն երկրորդ փուլն ավարտելուց հետո: Հիշեցնենք, որ հունիսից շինարարական աշխատանքների պատճառով Լենինգրադյան փողոցից դեպի Բրազիլիայի հրապարակ ճանապարհը փակ է: Ֆրունզ Բասենցյանը վստահեցրեց, որ երկրորդ փուլի աշխատանքները կատարելիս երթեւեկությունը չի խաթարվի, քանի որ կառուցվելու են շարժասանդուղքներ: