Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը զարմացած է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ երեկ արած հայտարարությունից, թե Կոնգրեսը, որը սկզբում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում, հիմա սկսել է խոսել ՀՅԴ-ի տերմիններով եւ ամբողջական իշխանափոխություն է պահանջում: Լ. Զուրաբյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱԿ-ը 2008-ի փետրվարի 19-ից հետո պահանջում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ. «Սա է մեր պահանջը եւ այն չի փոխվել 2008թ.-ից հետո: Եվ եթե ինչ-որ մեկը մինչեւ հիմա չի հասկացել, թե մենք ի՞նչ ենք պահանջում, թեեւ արդեն 2,5 տարի է անցել, ես ոչնչով օգնել չեմ կարող: Այնուամենայնիվ, ստիպված եմ կրկնել մեր պահանջը՝ արտահերթ համապետական ընտրություններ»: Լ. Զուրաբյանը նաեւ նկատել է, թե Վ. Հովհաննիսյանի ու Դաշնակցության՝ իրեն հայտնի միակ պահանջը եղել է ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը: