Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԻԿՈԼԻՆ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ահազանգ է ստացել, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի ՔԿՀ մյուս կալանավորների հետ, որ նրա դեմ իշխանությունները ճնշումներ են փորձում բանեցնել եւ հնարավոր է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Որ ահազանգ եղել է, երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ինքը՝ ՀՀ օմբուդսմենը: Նրա փոխանցմամբ, ՄԻ պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երեք ներկայացուցիչներ՝ Արմեն Մաշինյանը, Ռուբեն եւ Տիգրան Մարտիրոսյանները գիշերը, ժ. 1:30-ի սահմաններում, այցելել են Փաշինյանին, բայց, իրենց խոսքերով, պարզվել է, որ Փաշինյանը որեւէ բողոք չունի: Ավելին, վերջինս անկեղծորեն զարմացել է խմբի անդամներին տեսնելով եւ բացի ՔԿՀ-ի հեռախոսները չաշխատելուց, որեւէ այլ բողոք չի ներկայացրել, թեեւ հավելել է, որ ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների այցից հետո սկսում է մտածել, որ, գուցե, իր կյանքին, իրոք, վտանգ է սպառնում: Ն. Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ եթե իր հետ որեւէ բան կատարվի, ապա դրա պատասխանատուն ՀՀ ԱՆ ՔԿՎ եւ «Կոշ» ՔԿՀ պետերն են լինելու: Ի դեպ, ՄԻ պաշտպանի գրասենյակում նկատեցին, թե Ն. Փաշինյանի վերաբերյալ սա նրա համակիրների կողմից արդեն երրորդ կեղծ ահազանգն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել