Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Տավուշի մարզի զորամասերից մեկում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին զոհված սպայի հարազատները, ասվում է, որ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 30-ամյա սպան «վնասվածքներ էր ստացել նաեւ կենդանության օրոք»: Ըստ եզրակացության, Նազարյանի «մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով՝ մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում՝ քիմքի շրջանում, ելքինը՝ ձախ կողմնա-ծոծրակային շրջանում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նազարյանի հարազատների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ եզրակացությունը լի է լուրջ հակասություններով, որ բազմաթիվ հարցեր իրենց համար մութ են մնացել: Ուստի իրենք պատրաստվում են լրացուցիչ հարցադրումներ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել