Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԳՏԱՎ «ԲԱՐԵՓՈԽԻՉՆԵՐԻՆ»

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ: Կասկած չկա, որ վերը թվարկած չինովնիկների ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայի օրենքն այնպես լրամշակելու համար, որպեսզի այն լիովին ապահովի խոսքի ազատությունը հեռուստա եւ ռադիոեթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել