Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպում է ֆիլմերի երեկոյան դիտում՝ Սիրահարների այգում: Ֆիլմերի դիտումը կսկսվի ամեն օր՝ ժամը 20.30-ին: Մուտքն ազատ է:
Ֆիլմերի թեմաներն են՝ «Եվրոպական եւ հայկական զուգահեռներ», «Արտահայտման ազատություն», «Մարդը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում», «Հրաժեշտ զենքին», «Թուրքական ֆիլմերի փառատոնից»:
Բոլոր ֆիլմերը, բացառությամբ թուրքականների, նկարահանվել են Բրիտանական դեսպանատան աջակցությամբ: