«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը՝ ՀՀ խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում «Մեդիամաքս» թիմը՝ 4:3 հաշվով պարտության մատնելով «ԱԹԱ» թիմին, նվաճեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ «4-րդ իշխանություն» թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 8:4 հաշվով առավելության հասավ «Երկիր Մեդիա» թիմի նկատմամբ: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը նույն օրը կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ նույնպես ստացան գավաթներ եւ պատվոգրեր: Մրցանակակիր թիմերի բոլոր խաղացողները ստացան նաեւ մեդալներ: Հատուկ մրցանակների արժանացան նաեւ լավագույն խաղացողը, լավագույն ռմբարկուն, լավագույն դարպասապահը եւ մրցաշարում աչքի ընկած այլ մասնակիցներ: