Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, Ռուսաստանի հայտնի ընդդիմադիր Գարի Կասպարովը ժամանել է Խանտի Մանսիյսկ՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի նախընտրական արշավին մասնակցելու համար, ըստ news.am-ի, այս մասին հաղորդում է «Յուգրա-Ինֆորմը»: Կարպովի արշավին նվիրված ստենդի մոտ ամեն օր աժիոտաժ է, Կարպովն ինքնագրեր է բաժանում, լուսանկարվում է եւ զրուցում հյուրերի հետ: Կարպովն իր նախընտրական արշավի ընթացքը գերազանց է գնահատել. «Ես չեմ կասկածում իմ հաղթանակին»,- լրագրողներին ասել է Կարպովը: Թեկնածուն հերքել է տեղեկատվությունը, թե իրեն ընդամենը երկու տասնյակ ֆեդերացիաներ են պաշտպանում: Հաղթանակի համար անհրաժեշտ է 82 երկրի ձայն:
Կարպովը հայտարարել է, որ իրեն աջակցողների թվի մասին տեղեկությունը վաղուց հնացել է, պարզապես այժմ արդեն թիվ չի հրապարակում՝ Կիրսան Իլյումժինովի ճնշումներից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել