Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձան Անթալիայից

Սեպտեմբեր 28,2010 00:00

Սեպտեմբերի 17-26-ը Անթալիայում անցկացվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում էին աղջիկների 4 եւ տղաների 6 հոգանոց պատվիրակությունները:
Մեր թիմը ընդհանուր առմամբ նվաճեց երեք ոսկե, մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, որի արդյունքում 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար մեր ծանրորդները ձեռք բերեցին առաջին վարկանիշային միավորները:
Ցավոք, փայլուն ելույթից հետո հրում վարժությունում վնասվածք ստացավ 85 կգ քաշային ծանրորդ Արա Խաչատրյանը, եւ ձեռքից բաց թողնվեց ավելի քան իրական երկրորդ ոսկե մեդալը: Արա Խաչատրյանին կցուցաբերվի ամենաբարձրակարգ բժշկական օգնությունը, եւ մեր տաղանդաշատ մարզիկը կկարողանա առաջիկայում ապացուցել իր կարողությունները:
Աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով չէին մասնակցում մի խումբ առաջատար հայ ծանրորդներ` աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը:
Վստահ ենք, որ ապաքինվելուց հետո նրանք նույնպես կվերահաստատեն իրենց բարձր կարգն ու վարկանիշը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր խորը երախտագիտությունն է հայտնում բոլոր մարզասերներին, որոնք օրեր շարունակ սատարում էին մեր հավաքականներին:
Հայ ժողովրդի աջակցության շնորհիվ թուրքական Անթալիայում բարձրացավ հայկական դրոշը, հնչեց մեր օրհներգը, բարձր պահվեց մեր երկրի հեղինակությունն ու վարկը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ունենալ այս արդյունքները: Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ում ամենօրյա ուշադրության կենտրոնում են մեր մարզիկների հոգսերն ու խնդիրները:  
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վստահեցնում է, որ շարունակվելու են մեր թիմերի պատրաստման համար գործադրվել բոլոր ջանքերը, ու մեր մարզասերները առաջիկայում ականատես են լինելու նոր փայլուն հաջողությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930