Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ՝ «ԱՐԱՄԵՈՒՄ»

Սեպտեմբեր 28,2010 00:00

Օրերս «Արամե» ցուցասրահում հայ ժամանակակից գեղանկարիչներին հնարավորություն տրվեց ցուցադրելու իրենց նոր ստեղծագործությունները: Նոր ցուցահանդեսը ներկայացնում է 20 հեղինակների 40 աշխատանք:
 «Առավոտին» ցուցասրահի մամլո բաժնում տեղեկացրին, որ այս ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունը պարբերաբար ներկայացվող ֆիգուրատիվ արվեստի հետ մեկտեղ հայ աբստրակցիոնիստների գործեր ներկայացնելն է, ինչը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում ստեղծել հայ արդի կերպարվեստում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների մասին:
«Առավոտը» տեղեկացավ նաեւ, որ «Արամե» ցուցասրահի տնօրինությունը հրատարակել է «Արամե» պատկերասրահի նոր ընտրանի» պատկերագիրք, որի միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ ցուցադրված 20 հեղինակների ավելի քան 100 աշխատանքներին: Հեղինակներից շատերը արդեն ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ժամանակակից արվեստի եւ արտերկրի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու իրենց արժանի տեղն են գրավել հայ արվեստի հարուստ տարեգրության մեջ: Մի մասի անուններն էլ առայժմ բավականաչափ ծանոթ չեն հասարակության լայն շերտերին: «Արամեի» պատկերագրքից կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ Ժանսեմի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ռուբեն Աբովյանի, Էմիլ Գազազի, Ռուբեն Գրիգորյանի, Սարգիս Համալբաշյանի, Տիգրան Բարխանաջյանի եւ այլ արվեստագետների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել