Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"Երկուշաբթի օրը սպառվել է Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության տասնամսյա սառեցման վերջնաժամկետը: Reuters-ի մատուցմամբ, Իսրայելը հայտարարել է շինարարության վերսկսման մասին՝ անտեսելով ԱՄՆ-ի՝ սառեցման ժամկետը երկարաձգելու խնդրանքը: Հիշեցնենք, որ պաղեստինյան կողմը հայտարարել էր, թե բնակավայրերի շինարարության սառեցումն անհրաժեշտ է խաղաղ բանակցությունների շարունակությունն ապահովելու համար:
Վերջնաժամկետի սպառվելուց րոպեներ հետո Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել շարունակել «շտապ եւ ազնիվ բանակցությունները»՝ մեկ տարվա ընթացքում խաղաղության «պատմական համաձայնագրի» կնքմանը հասնելու համար: «Իսրայելը պատրաստ է առաջիկա օրերին անընդմեջ քննարկումներ անցկացնել՝ Իսրայելի եւ պաղեստինյան իշխանությունների միջեւ խաղաղ բանակցությունների շարունակման ձեւեր գտնելու ուղղությամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Դեռ կիրակի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե չնայած Իսրայելի կայացրած որոշմանը, Միացյալ Նահանգները փորձում է երկու կողմերին էլ համոզել շարունակելու ուղիղ բանակցությունները: Հիշեցնենք, որ Մահմուդ Աբբասը սպառնացել էր, թե հրեական բնակավայրերի շինարարության վերսկսման դեպքում ինքը կլքի բանակցությունները: Պաղեստինցիները պնդում են, որ բնակավայրերը իրենց թույլ չեն տա կենսունակ պետություն կառուցել, եւ այդ հարցը խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհին ամենահիմնական խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել