Ավստրալիայում, կոալիցիոն ուժերի կազմում Աֆղանստանում հատուկ գործողությունների մասնակցած ավստրալիացի երեք զինծառայողների՝ չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել: BBC-ն հիշեցնում է, որ 2009թ. փետրվարին, աֆղանական Ուրուզգան գավառում իրականացված հատուկ գործողության արդյունքում վեց խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հինգ երեխա էր սպանվել: Զինվորականները հայտարարում էին, թե ռազմական գործողությունը ինքնապաշտպանական նպատակ է հետապնդել, ու թիրախն էլ եղել են թալիբները, որոնք գնդակոծության էին ենթարկել կոալիցիոն ուժերին: