Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 28,2010 00:00

Իրանի իշխանությունները պատրաստ են դիմել դատարան, եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրով ստանձնած՝ Իրանին հինգ C-300 համալիր վաճառելու մասին իր պարտավորությունը։ «Հարցը կարող է լուծվել դատարանում։ Եթե Ռուսաստանն Իրանին հրթիռային համալիր չվաճառի, ստիպված կլինի փոխհատուցում վճարել»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորոջերդին: Իրանի հետ պայմանագրի սառեցման մասին որոշումը ռուսական ղեկավարության կողմից ընդունվել էր անցած շաբաթ եւ հաստատվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։
«Ղեկավարությունը որոշում է կայացրել, մենք էլ կատարում ենք այդ որոշումը»,- հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովը։ Պաշտոնական Թեհրանը բավական կտրուկ է արձագանքել Մոսկվայի որոշմանը։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ընդգծել է, որ «Ռուսաստանը պարտավոր է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել