Սեպտեմբերի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախնական տվյալների՝ համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային, 1991թ. ծնված Արթուր Նորայրի Մխիթարյանը (Էջմիածնի զինկոմիսարիատ):
ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ
Սեպտեմբերի 26-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի 113 ՕՕ 64 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 202 ՏԼ 65 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտաշ Հայրապետյանը եւ ուղեւոր Աղաբեկ Թադեւոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: