Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՌՆԱԿ՝ ԽԱՂԱՏԱՆ ՎՐԱ

Սեպտեմբեր 28,2010 00:00

Սեպտեմբերի 25-ին, ժ.17.30-ի սահմաններում, Երեւան-Հրազդան ավտոմայրուղում գտնվող «Սիցիլիա» խաղատան վրա անհայտ անձը նռնակ է նետել: Խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին, իսկ աշխատեցնում է նրա եղբայրը՝ Աբոն: Խաղատան մոտից Երեւանի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 53 շենքի 80 բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Սմբատ Սամվելի Մարտիրոսյանը: Վերջինս հայտնել է, որ խաղատանը որպես թիկնապահ է աշխատում: Խաղատան ղեկավարությունը ոստիկանությանը սակայն հայտարարել է, թե իբր վիրավորվածը իրենց աշխատակիցը չէ: Սմբատ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել ձախ բազկի միջին երրորդական հատվածում: Նռնակի պայթյունից վնասվել է խաղատան պատը: Պարզվել է, որ Լեւոն Հ.-ի հետ վիճաբանության մեջ է մտել խաղատան աշխատակիցը, նա էլ նետել է նռնակը:
Կատարվածի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը քննում է մարզային ոստիկանության քննչական բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել