Քաղաքաշինության նախկին փոխնախարարը ներկայացել էր որպես նախարար:
Երեւան-Սեւան մայրուղու «Չայնի» կոչվող հատվածում սեպտեմբերի 25-ի լուսաբացին, շրջվել է գաջով բեռնված մի բեռնատար: Լուսանկարման պահին ինչ-որ անծանոթ մարդիկ փորձում էին խոչընդոտել, ասելով, թե դա նախարարի մեքենան է, եւ մինչեւ նա թույլ չտա՝ չի կարելի նկարել: Երբ ցույց տվեցի վկայականը, նրանք զանգեցին ինչ որ մեկին՝ խոսափողը տրամադրելով ինձ: Անծանոթը խնդրեց չլուսանկարել: Երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները, բեռնատարի վարորդը փորձել էր մեքենայի համարանիշները հանել ու պահել, սակայն ՃՈ աշխատակիցը տեսել ու առգրավել է համարանիշը: