Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՔՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Սեպտեմբեր 28,2010 00:00

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11-ին, Արցախի բոլոր երեխաները նույն ժամին, նախապես բաժանված ատամի խոզանակով եւ մածուկով մաքրելու են իրենց ատամները՝ ատամնաբույժների հսկողությամբ: Երեկ այս մասին հայտնի է դարձել Երեւանում կազմակերպված Ստոմատոլոգների 3-րդ համահայկական հավաքի եւ 7-րդ Միջազգային կոնգրեսի ժամանակ: Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կոնգրեսին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել մի շարք երկրների մասնագետներ: Նրանք տեղացի ատամնաբույժների համար կկազմակերպեն դասընթացներ: Միջոցառմանը ներկա  առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ ողջունելով հյուրերին, Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանին  պարգեւատրեց հուշամեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել