Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է 2 ՄԻԼԻՈՆ ԱՅՑԵԼՈՒԻ

Սեպտեմբեր 28,2010 00:00

«Շանհայ էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարն այցելուների թվով առաջատարներից է եղել: Ցուցահանդեսի ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բիլայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ քաղաք» խորագրով հանդես եկող հայկական տաղավարն ունեցել է մոտ 2 միլիոն այցելու եւ չինացի ու արտասահմանցի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել. «Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է Գեոպոլիսի (Աշխարհի քաղաք) մակետը: Շատ այցելուներ հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ ենք կարծում, որ աշխարհի քաղաքը պետք է կառուցվի Հայաստանում: Բացատրում էինք, որ մեր երկիրը հարուստ է ճարտարապետական ավանդույթներով, նաեւ նշում էինք, որ Նոյն առաջինը Արարատ լեռան վրա է իջել, ու այն հայկական լեռ է»:
Նրա խոսքով, այս տարի առաջին անգամ ցուցահանդեսը հասանելի է եղել նաեւ online ռեժիմով, ինչը հնարավորություն է ընձեռել միաժամանակ ծանոթանալ 192 երկրներից ժամանած մասնակիցների տաղավարներին: Պարոն Խանջյանի խոսքով, տաղավարն արժանացել է արծաթե մրցանակի՝ լավագույն վիրտուալ լուծումների համար, իսկ նորարարության, ինժեներական եւ տեխնիկական լուծման համար ստացել է սերտիֆիկատ: Շանհայում տոնել են նաեւ Հայաստանի անկախության 19-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել