Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ԼՂ վերաբերյալ մշակած բանաձեւի նախագիծը, որն առաջարկվում էր ՀՀ անունից ներկայացնել ՄԱԿ-ում, սուր քննադատության ենթարկվեց: Այդ նախաձեռնության դեմ հիմնական փաստարկն այն էր, որ դա հակասում է ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծին, եւ որ ՄԱԿ-ում ԼՂ-ին առնչվող որեւէ փաստաթուղթ ներկայացնել չի կարելի, որովհետեւ դրա արդյունքում կարող է փոխվել խնդրի կարգավորման ձեւաչափը, ինչը վտանգավոր է: Այս քննադատություններին ՀԱԿ-ի բանաձեւի համահեղինակ Վլադիմիր Կարապետյանը հակադարձեց՝ ասելով, թե ադրբեջանական բանաձեւերին դիմագրավելու՝ ՀՀ ԱԳՆ-ի համար ամենաարդյունավետ ճանապարհը տարիներ շարունակ եղել է ոչ թե վերոնշյալ պնդումը, այլ հենց քննարկումների նախնական փուլերում հայկական բանաձեւերի նախագծերի ներկայացումը: «Դա եղել է մեր արտաքին գերատեսչության որդեգրած մարտավարության մի մասը: Այդ քայլերով ենք մենք կարողացել տարիներ շարունակ չեզոքացնել ադրբեջանական նախաձեռնությունները ոչ միայն ՄԱԿ-ում, այլեւ միջազգային այլ կազմակերպություններում»,- ասաց նախկին դիվանագետը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել