Visa վճարային համակարգը թողարկել է նոր փորձնական ծրագիր, որը Նյու Յորքի բնակիչներին թույլ կտա մետրոյով, գնացքով կամ ավտոբուսով երթեւեկելիս վճարել սեփական բջջային հեռախոսից: Ըստ tert.am-ի, այս մասին հայտնում է Banktech պորտալը: Այժմ նյույորքցիները երթեւեկության քարտ գնելու կամ այն լիցքավորելու փոխարեն կարող են իրենց հեռախոսը մոտեցնել հաշվիչ սարքին՝ վճարելով իրենց երթեւեկության գումարը:
Այս փորձնական նախագծին մասնակցում են New York City Transit եւ NJ TRANSIT ընկերությունները՝ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի տրանսպորտային վարչությունների հետ համատեղ: