Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով այս օրերին Խանտի Մանսիյսկում մասնակցում է համաշխարհային օլիմպիադային, ArmSport.am-ի հետ զրույցում հակիրճ ներկայացրել է իր տպավորությունները տարվա գլխավոր շախմատային իրադարձության մասին. «Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Կարելի է միայն նշել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Խանտի Մանսիյսկի օլիմպիադան լավ տպավորություն է թողնում: Կցանկանայի հայ մարզասերներին հայտնել, որ ամեն ինչ անում ենք՝ արդարացնելու համար նրանց սպասելիքները: Ինչ վերաբերում է օլիմպիադայի ընթացքին, ապա իրոք հաճելի անակնկալ էր, որ 3-րդ տուրում Ուկրաինան միավոր կորցրեց Խորվաթիայի հետ խաղում: Բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ ամեն ինչ կախված է մեզնից»: