Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետյանը եւ Ալոյանը կպայքարեն չեմպիոնության համար

Սեպտեմբեր 25,2010 00:00

Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում սիրողական  բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը: Արդեն ավարտվել են կիսաեզրափակիչ հանդիպումները եւ հայտնի են դարձել այն զույգերը, որոնք այսօր  կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
Կիսաեզրափակչի արգելքը հաջողությամբ հաղթահարեց  Դավիթ Հայրապետյանը, որն առավելության հասավ Դմիտրի Արտյոմկինի նկատմամբ: 49 կգ քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի կոչման համար Դավիթը կհանդիպի Բելիկ Գալանովի հետ: Եզրափակիչ մտավ նաեւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը, ով կիսաեզրափակչում պարտության մատնեց Վյաչեսլավ Տաշկարակովին: Վճռորոշ մարտում Ալոյանի մրցակիցը Գեորգի Բալակշինն է:
Հայազգի մեր մյուս բռնցքամարտիկը, ով նույնպես հասել էր կիսաեզրափակիչ, այս փուլում ավարտեց իր մրցելույթները: 64 կգ-ում Ավագ Ուզլյանը պարտվեց Ալեքսանդր Սոլյանիկովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել