Կուրսկի միջազգային մրցաշարի կազմակերպիչներն արդեն հրապարակել են մրցաշարի խաղացանկը: «Հատիսն» առաջին հանդիպումն անցկացնելու է Վոլոգդայի «Չեւակատա» թիմի հետ, որին 2 անգամ հանդիպել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում: Ըստ ArmSport.am-ի, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկելիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Կուրսկի «Դինամոն» եւ Կիեւի Տիմ ՍԿՈՒՖ թիմը: «Հատիսը» Կուրսկ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին: Թիմն արդեն վերադարձել է Ծաղկաձորից, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: