ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հետ է կանչել Անատոլի Կարպովի դեմ մեկ միլիոն ռուբլու դատական հայցը: Իլյումժինովը հայցադիմում էր ներկայացրել հարցազրույցում Կարպովի արած արտահայտությունների համար, որոնք վարկաբեկում էին իրեն:
«Ես բավարարված եմ, որ Անատոլի Կարպովը պաշտոնապես ընդունել է, որ չի արել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էին իմ պատվի հետ խաղալ: Չափազանց ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները սեպտեմբերի 29-ին կանցնեն աշխատանքային եւ ընկերական մթնոլորտում»,- ասել է Իլյումժինովը «Սովսպորտին»: