Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում տեղի կունենա HighFest VIII միջազգային թատերական փառատոնը:
Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, «HighFest»-ին կմասնակցի 33 թատերական եւ պարային խումբ՝ աշխարհի 22 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սլովենիայից, Աֆրիկայից, Չեխիայից եւ Ռումինիայից: Ութ փառատոնային օրերի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի շուրջ 60 ներկայացում:
HighFest-ի բացումը վստահված է իրանական «Emrooz Theatre»-ին: Ա. Ղուկասյանի խոսքով, այս տարի փառատոնի շրջանակներում ներկայացվելու է շատ ուժեղ իրանական ծրագիր:
HighFest-ի անցկացման համար պետբյուջեից հատկացվել է 33.5 մլն դրամ: