Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ երեկ ժամը 21.50-ին հրդեհվել է Գյումրիի Սախարովի հրապարակին հարակից տարածքում կայանած ավտոմեքենան: Տեղում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 18 ԼՕ 757 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե հենասյանը, ինչի հետեւանքով սրահում այրվել է ցուցիչի վահանակը: 26-ամյա վարորդը՝ Հովհաննես Սիմոնյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց: Նա ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Երեկ ժամը 04.15-ին Արաբկիրի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի 49/2 հասցեին հարակից տարածքում: Ամբողջությամբ այրվել է չգործող սննդի կրպակ: Հրդեհի հետեւանքով 53-ամյա Գագիկ Բալաբեկյանը ստացել է դաստակների թեթեւ այրվածքներ եւ շտապօգնության միջոցով տեղափոխվել Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար: