Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՅՔԷՋՈՒՄ՝ ՆԱԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ»

Սեպտեմբեր 25,2010 00:00

ՀՀ ոստիկանության պաշտոնական police.am կայքէջը թարմացվել է: Այն աչքի է ընկնում նոր ձեւավորմամբ, նորամուծություններով: Գլխավոր էջում տեղադրվել է ոստիկանության ծառայողի երդումը, ավելացվել են խորագրերը: Մասնավորապես, օրվա օպերատիվ ամփոփագրի, օրենսդրության, վիճակագրություն բաժինների կողքին գործում են «Ինտերպոլ», «Հասարակական խորհուրդ», «Միգրացիա», «ԱՎՎ-Պետական ռեգիստր» բաժինները: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես ոլորտին վերաբերող տեղեկություններին, այնպես էլ կանոնադրության, այդ կառույցների ձեւավորման պատմություններին: Կայքէջը «թերթելիս» հանդիպում ենք նաեւ «Օգտակար հղումներ» խորագրին: Այդ խորագրի ներքո դեռեւս ոչինչ չի զետեղված, սակայն ակնկալվում է, որ օպերատիվ ամփոփագրից հետո «ամենաընթերցվող» բաժինը դա է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել