Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ ՀԵՐԻՔԵՑ

Սեպտեմբեր 25,2010 00:00

Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս հրավիրած ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը, սկսելով այնպիսի մի բարդ գործընթաց, ինչպիսին է կենսաթոշակային բարեփոխումները, մեծ ռիսկի է դիմում:News.am-ի փոխանցմամբ, Հ. Հակոբյանն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը ձգձգվել է քաղաքական ռիսկի պատճառով. «Ռիսկը հետեւյալում է:Այն կառավարությունը, որը կսկսի բարեփոխումները, ժամանակավորապես չի կարողանա կենսաթոշակները բարձրացնել այնքան, որքան որ կարող է:Օրինակ, մինչեւ 40 տարեկան աշխատող անձինք իրենց եկամտից ամսական մուծում են 5%, եւ 5% էլ՝ մինչեւ 25 հազար դրամ, մուծում է պետությունը:Այսինքն՝ այս բավական մեծ գումարները պետությունը կարող է օգտագործել այսօրվա կենսաթոշակը բարձրացնելու եւ ոչ թե վաղվա թոշակառուին բարձր թոշակ տալու համար:Սա լուրջ քաղաքական հայտ է»,- ընդգծել է պարոն Հակոբյանը՝ ավելացնելով, որ գործող կառավարությունը այդ քաղաքական ռիսկին գնացել է՝ հայտարարելով, որ այսօրվա սերունդը թող ունենա որոշակի դժվարություններ, պայմանով, որ վաղը ապահով ծերություն ունենա. «Այնպես որ, այսօր երիտասարդները պետք է հասկանան, որ այս բոլոր քայլերը կատարվում են իրենց վաղվա օրվա համար:Եթե այսօր դուք աշխատում եւ վճարում եք ձեր ծնողների կենսաթոշակների համար, ապա կենսաթոշակային բարեփոխումների իրականացումից հետո դուք վճարելու եք մի մասը ձեզ համար, մյուս մասը՝ ձեր ծնողների, եւ այն մասով, որով դուք վճարելու եք ձեր ապագայի համար, պետությունը մասնակցելու է եւ օգնելու է ձեզ»,- ասել է նա:
Նշենք, որ կենսաթոշակների կուտակային նոր համակարգը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել