Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՆ ԷԼ ՊԱԿԱՍ ԳՐԱՎԻՉ ՉԷ

Սեպտեմբեր 25,2010 00:00

Չնայած այս շրջանը հարուստ է պատմամշակութային արժեքներով, բայց զբոսաշրջիկներին գրավելու համար շատ գործ կա անելու

\"\"
Սանահինի եկեղեցուն տիրություն անող տիկին Սոխակը նեղսրտում էր, որ Երեւանում նոր եկեղեցի են ուզում կառուցել, մինչդեռ հները չեն կարողանում պահպանել: Եկեղեցին բարեկարգման կարիք ունի, անձրեւաջրերից պատերը քանդվում են, իսկ կտուրին եւ պատերին աճած ծառերը լայն ճեղքեր են առաջացրել:

\"\" \"\"
Չգործող Սանահինն իր շուրջը մի քանի բիզնես է կենտրոնացրել՝ այս տիկինն ամեն օր
Ալավերդուց գալիս է Սանահին, որ իր ձեռքի աշխատանքները վաճառի:

\"\"
Այս փոքրիկին հանդիպեցինք Ախթալայի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում. նա պատի տակ նստած երազում էր, սակայն գաղտնիքը մեզ չբացեց, թե ինչ է երազում: Փոքրիկը եկել էր մասնակցելու Ախթալայում տեղի ունեցած խորովածի փառատոնին:

\"\"
Տիկին Անահիտն էլ եկեղեցուն կից լավաշի գործ էր դրել,
որի բույրն այցելուներին անտարբեր չէր թողնում:

ՀՀ կառավարությունը վերջին տարիներին փորձեր է անում զարգացնել ներգնա տուրիզմը՝ մարզերում ճոպանուղիներ ու շքեղ հյուրանոցներ է կառուցում, միջմարզային ճանապարհներն է նորոգում: Սակայն այս ամենը կարծես թե սահմանափակվում է Ծաղկաձոր, Էջմիածին, Գառնի-Գեղարդ ու Ջերմուկով: Մերոնց թվում է, թե այդ վայրերը ցույց տալով, զբոսաշրջիկների սիրտն արդեն նվաճել են: Մինչդեռ Հայաստանում կան այնպիսի գեղատեսիլ եւ պատմամշակութային տարածաշրջաններ, որոնք ցանկացած զբոսաշրջիկի հաստատ ավելի շատ կգրավեն: Օրինակ՝ Լոռին իր փարթամ բնությունով եւ պատմական հուշարձաններով շատ հարուստ է, մնում է միայն կառավարությունն ուշադրություն դարձնի այդ տարածաշրջանին եւ զարգացնի ենթակառուցվածքները: Չնայած սրան, տեղի բնակիչներն իրենց ուժերով մինի-հյուրանոցներ են կառուցում: Հենց Հաղպատ գյուղում 1 ամիս է գործում է «Գայանե» հյուրանոցը:
Լոռու Սանահինի եկեղեցական համալիրում մեզ հանդիպած զբոսաշրջիկը, որը Հոլանդիայից էր, զարմացած ու հիացած էր այդ տեղանքներով: Ընդ որում, ավելի շատ զարմացած էր, որ այդ գեղատեսիլ վայրերը ոչ մի տեղ չեն գովազդվում. «Դուք  այսպիսի պատմական գանձեր ունեք, ինչո՞ւ ոչինչ չեք անում, որ այդ մասին աշխարն էլ իմանա»: Այն, որ Սանահինի վանքն այսօր կանգուն է, եւ դռներն այցելուների առջեւ բաց են, դա միայն հարակից գյուղերի բնակիչների շնորհիվ է: Վանքը երկար տարիներ է՝ քահանա չունի, գյուղացիներն էլ ցավով են նշում, որ վանքում պատարագ չի լինում, մկրտություն եւ պսակադրություն չեն անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել