Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 25,2010 00:00

\"\"ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչությունում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կոսովոյի արտգործնախարար Սկենդեր Հուսեինին՝ վերջինիս խնդրանքով: «Ազատություն» ռադիոկայանի Կոսովոյի ծառայությունը հաղորդում է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում Կոսովոն եւս մեկ անգամ խնդրել է Հայաստանին ճանաչել իր անկախությունը:
Սկենդեր Հուսեինը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը կողմ է արտահայտվել Կոսովոյի անկախությանը, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով ողջունել է այդ որոշումը: Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը եւ կշարունակի գործակցումն ու հանդիպումները Կոսովոյի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել