Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՄԵՐ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ»

Սեպտեմբեր 25,2010 00:00

Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը փակուղի մտցնելու դեպքում Հայաստանին մնում է միայն հանգիստ սպասել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սակայն, այդուհանդերձ, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը մնում է մեր զինանոցում, եւ, ես կասեի, դա դեռ վերջին քայլը չէ, որը մենք կարող ենք ձեռնարկել, քանի որ ադրբեջանական ագրեսիայի վերսկսման դեպքում մենք ուղղակի կարող ենք ԼՂՀ-ն միացնել Հայաստանին»,- նշել է նա:
Միաժամանակ, Մանոյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը փակուղի մտցնելու դեպքում Հայաստանին մնում է միայն հանգիստ սպասել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հասկացել են պարզ մի բան՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, Ադրբեջանի կազմում ԼՂՀ ներառման պայմանով, անհնար է: Հենց դա էլ առաջ է բերում Ադրբեջանի մշտական դժգոհությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել