Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մտադիր է հանդիպել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան տեղեկացմամբ՝ դիվանագետի շրջագայությունը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին եւ ավարտվում հոկտեմբերի 14-ին: Հոկտեմբերի 4-ին Մարի Յովանովիչը կլինի Ֆիլադելֆիայում, 5-ին՝ Դետրոյթում, 7-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում եւ 10-ին՝ Լոս Անջելեսում: Aysor.am-ի տեղեկացմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվելու են առկա գործընթացները Հայաստանում, հայ-ամերիկյան հարաբերությունները, նաեւ Հայաստանին Վաշինգտոնի կողմից հատկացվելիք օգնության հարցերը: