Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը հոկտեմբերի 10-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում:
Ինչպես «Արմինֆո»-ին հաղորդել են ֆրանսիական դեսպանատան մամուլի ծառայությունում, նոր դեսպանի թեկնածուի մասին տեղեկատվություն առայժմ չկա: Ինչ վերաբերում է այդ պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հնարավոր նշանակման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, ապա դեսպանատանը չեն հաստատել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ նա շարունակում է աշխատել որպես համանախագահ: