Երեկ «Արամ Խաչատրյան» դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որին ներկա էին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության խորհրդի տնօրեն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ Մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը: Ավելի վաղ «Ազատություն» ռ/կ-ի հետ բացառիկ հարցազրույցում Միխայիլ Շվիդկոյը նշեց. «Մենք հասկանում էինք, որ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված՝ քաղաքական որոշում կայացնողը նախագահներն են: Միաժամանակ, կարելի է կայացնել ճիշտ քաղաքական որոշումներ, որոնք, սակայն, ամբողջական ծավալով չեն իրականացվի, եթե չստանան հասարակությունների աջակցությունը»:
Կարդացեք նաեւ