Երեկ «Ավստրիական ավիաուղիները» եւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը կազմակերպել էին Կովկասի ամենաերկար (27մ) շտրուդելի (ավստրիական խնձորով կարկանդակ) համտես-մրցույթը: Առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 6-ը ցանկացած ոք կարող էր 500 դրամ վճարելով գնել վիճակախաղի տոմս եւ մի կտոր թխվածք: Ճիշտ է, մի պահ անձրեւը խանգարեց միջոցառմանը, որին նախորդ տարիներին մասնակցել են 300-500 հոգի, սակայն շտրուդելը չտուժեց՝ այն փաթաթեցին փայլաթիթեղով եւ շարունակեցին մատուցել ցանկացողներին: Իսկ երեկոյան կայացավ վիճակահանությունը, որի արդյունքում դեպի Վիեննա 2 անձի համար ուղեգիրը շահեց մի զույգ, որը առաջիկա կիրակի պատրաստվում է հենց «Մարիոթում» նշել հարսանիքը: