Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ» party, «անկախ» տրամադրություն

Սեպտեմբեր 24,2010 00:00

Անկախության տոնը՝ ակումբային մակարդակով

\"\"Սեպտեմբերի 21-ին «Kami» ակումբն էլ հետ չմնաց մայրաքաղաքում տիրող տոնական եռուզեռից կամ, ինչպես ընդունված է ասել ակումբային լեզվով՝ տոնական «տժժիկներից»: «Տժժիկը», հայկական սովորության համաձայն, թեժացավ կեսգիշերն անց: Ակումբում ավելացավ երիտասարդների թիվը՝ նախատեսված 21.00-ից հետո: Կոնֆերանսիեի պաշտոնը ակումբում այդ երեկո ստանձնել էր Մաշան՝ ռադիոկայաններից մեկի հաղորդավարուհին: Երեկոն նա վարում էր ռուսերեն: Հավանաբար մոռացել էր, որ մեր պետական լեզուն հայերենն է, եւ գոնե Հայաստանի անկախության օրը ենթադրվում է, որ հաղորդավարները պետք է խոսեին հայերեն, այլ ոչ թե իրենց հարմար լեզվով: Մաշան նախ շնորհավորեց երեւանյան ամենամոդայիկ ակումբում հավաքվածներին եւ ասաց, թե լավ է, որ տոներ են լինում, որովհետեւ այդպես խմելու առիթ էլ է ընձեռվում, թե չէ խմելու առիթից հրաժարվելը մեղք է:

\"\"Փառք Աստծո, այդպիսի ծանր բեռ իրենց ուսերին չվերցրին ակումբականները: Օգտվելով տարատեսակ կոկտեյլներից եւ էներգետիկ ըմպելիքներից՝ հավաքվածներն իսկույն գործի անցան, ավելի ճիշտ՝ պարի: Եվ անգամ այն փաստը, որ ակումբում այդ երեկո հնչում էին միայն անցյալ տարիների միջազգային ճանաչում ունեցած ռիթմեր, դա, ինչպես «տժժացողներն» ասացին՝ «չի լոմկում իրենց կայֆավատը»: Իսկ երբ DJ Dale-ը ընդմիջեց այդ ռիթմերը, գործի անցան հասարակությանն արդեն լավ ծանոթ երգիչ-երգչուհիներ, իսկ ավելի հստակ՝ Էրիկն ու R.P.-ին: Նրանք էլ իրենց կրքոտ ռիթմերով ոչ պակաս աշխույժ տրամադրություն ստեղծեցին «Kami»-ում, շնորհավորեցին բոլորին Անկախության օրվա առթիվ եւ առաջարկեցին լինել որքան հնարավոր է անկաշկանդ:

Իսկ մինչ նրանք պարում, երգում եւ անկաշկանդ մթնոլորտ էին ստեղծում, Արթուր պապարացցին (paparazzi.am-ի հիմնադիրը) այս անգամ չէր փորձում գաղտնի կադրեր որսալ իր լուսանկարչական սարքով՝ փոխարենը՝ «relax» էր լինում մյուսների հետ միասին: Ի դեպ՝ նշեմ նաեւ, որ «Kami» ակումբը գեղեցիկ ձեւավորում ուներ, զարդարված էր եռագույն դրոշներով: Ինչն էլ ինքնին «անկախ» տրամադրություն էր ստեղծում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930