Սանկտ Պետերբուրգում անցկացվում է սիրողական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը: Մեծաթիվ մասնակիցների թվում կան նաեւ հայ մարզիկներ, որոնցից 4-ը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր: Ստավրոպոլում բնակվող 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եզրափակիչ մտնելու համար կպայքարի Դմիտրի Արտյոմկինի հետ: 52 կգ-ում հանդես եկող Միշա Ալոյանը կհանդիպի Վյաչեսլավ Տաշկարակովի հետ, իսկ 64 կգ-ում Ավագ Ուզլյանի մրցակիցը Ալեքսանդր Սոլյանիկովն է: