Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՆ ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Կրեմլը որոշել է, թե ով է լինելու Ղրղըզստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածուն: ՌԴ նախագահի աշխատակազմում համարում են, որ Ղրղըզստանում խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Ար-Նամիս» կուսակցությունն իր առաջնորդի՝ նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովի (նկարում՝ աջից) գլխավորությամբ, կփոխի երկրի Սահմանադրությունն ու կվերականգնի կառավարման նախագահական համակարգը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ ժամանակին Մոսկվային չէր հաջողվել համոզել Ղրղըզստանի նոր իշխանություններին՝ ձեռնպահ մնալ սահմանադրական բարեփոխումներից, որոնք նախագահական կառավարման համակարգը փոխարինեցին խորհրդարանականով:

Ի դեպ, Կուլովը նախօրեին այցելել է Մոսկվա եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ համագործակցության մասին ոչ միայն համաձայնագիր է ստորագրել, այլեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունելությանն է արժանացել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, մինչ այժմ նման պատվի ընտրություններում թեկնածություն առաջադրած քաղաքական որեւէ գործիչ դեռ չի արժանացել, թեեւ ընտրությունների նախօրեին շատերն են Մոսկվա այցելել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել