ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ միջանցքներում, ավելի ճշգրիտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարության սենյակում: Այդ մասին վկայակոչելով Cihan գործակալությունը՝ փոխանցում է news.am-ը:
Թուրքական տանը Աբդուլա Գյուլը հանդիպել է նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուի հետ:
Երկու հանդիպումն էլ անցել է փակ դռների ետեւում: