Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Երեկ Կոմիտասի անվան Պանթեոնում ծառեր էին հատվում: Այս տեսարանը խիստ անհանգստացրել էր հարակից տարածքների բնակիչներին, որոնք ահազանգելով տարբեր գերատեսչություններ՝ փորձում էին պարզել, արդյո՞ք այգում հերթական զվարճանքի օբյեկտը չի վեր խոյանալու կանաչ տարածքների հաշվին: Ականատեսների պատմելով, հատված առողջ գերանները դասավորվում են բեռնատար ավտոմեքենայի մեջ ու տեղափոխվում: Չնայած Պանթեոնը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, բացի Շենգավիթի կանաչապատման հարցերով զբաղվող ընկերությունից, ծառահատումներին մասնակցել է նաեւ «Կենտրոն կանաչապատումը»: Երեկ «Առավոտը» այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեց Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանից: Նրա խոսքերով, տարածքը պարզապես բարեկարգում են եւ ավելորդ, չորացած ծառերից ազատում, քանի որ Հայ օգնության միության՝ (ՀՕՄ) խնդրանքով քաղաքապետարանը միության 100-ամյա հոբելյանի առիթով տարածքը տրամադրել է նրանց՝ ծառուղի հիմնելու համար: Ըստ Ս. Մաքսապետյանի, կտնկվի 100 դեկորատիվ ծառ. «Էդ ո՞ր կանաչապատողի ձեռքը կգնա թաց ծառեր կտրի: Հարեւանությամբ գտնվող դատարանի կողքին էլ կան չորացած հին ծառեր, որոնք նույնպես ժամանակի ընթացքում պետք է կտրենք»: Ծառուղին, ըստ Մաքսապետյանի, կլինի 90 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ, նաեւ կունենա ցայտաղբյուր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել