Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Սեպտեմբեր 24,2010 00:00

ՀՀ ՍԴ-ն իր սեպտեմբերի 14֊ի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7֊րդ հոդվածի մասը, որն առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելուն: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՍԴ֊ում վիճարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Գործի դատաքննության նախապատրաստման փուլում մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար Սահմանադրական դատարանը դիմել էր Հանրային խորհրդին: Ըստ երեկ տարածած տեղեկատվության, ՀԽ առողջապահական հարցերով կոլեգիան խնդիրը քննարկել է իր ընդլայնված նիստում, որոշել է քննարկումները վերսկսել ՍԴ համապատասխան որոշումից հետո, անկախ նրանից՝ ինչպիսին կլինի այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել