ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում նշել էր՝ «եթե ՀՀԿ-ն իսկապես քայլեր ձեռնարկեր ԲՀԿ-ն թուլացնելու համար, ապա ԲՀԿ-ն կթուլանար»: Այս մասին մենք գրել ենք մեր թերթի նախորդ համարում: ՀՀԿ փոխնախագահին անմիջապես եւ բուռն արձագանքել էին մի շարք ԲՀԿ-ականներ: «Panorama.am»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ինձ համար տարօրինակ է բհկական մեր կոալիցիոն գործընկերների նման բուռն արձագանքը ՀՀԿ փոխնախագահի հայտարարության առնչությամբ: Իր խոսքում Ռ. Զոհրաբյանը մեկ անգամ եւս փաստել է, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ չկան, իսկ Հանրապետականը, որպես ամենաազդեցիկ եւ մեծամասնություն կազմող ուժ, նպատակ ու ցանկություն չունի թուլացնել իր կոալիցիոն գործընկերոջը, ոչ էլ որեւէ քայլ է արել այդ ուղղությամբ»: